«Մենք կողմ ենք քվեարկելու քրեական հետապնդում հարուցելուն եւ թույլ ենք տալու քրեական հետապնդում հարուցել պատգամավոր Արթուր Սարգսյանի վերաբերյալ։ Ես կարծում եմ՝ այստեղ բացատրություններ նույնիսկ պետք չեն»,- ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդության քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայան ասաց, որ քրեական հետապնդում հարուցելուն թույլտվություն ստանալու փակ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 15։30-16։00-ն։
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանը հավելեց․ «Մենք լսել ենք միայն մեկ միջնորդագիր, որը վերաբերում է քրեական հետապնդում հարուցելուն թույլտվություն տալուն։ Մենք նախ կքվեարկենք սա, ապա կվերադառնանք եւ կքվեարկենք արդեն Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն հավանություն տալու մասին դատախազի միջնորդագիրը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ