«Առավոտյան 9․30-10-ից արդեն իրենց տարել են Զեյթունի քննչական բաժին։ Մինչեւ այս պահը պահում էին։ Մի 30 րոպե առաջվա տվյալներով, ՀԷՑ-ի աշխատողներից ևս երկու հոգու են ձերբակալել, ավելի շուտ ոչ թե ձերբակալել են, երեւի չեն ձերբակալել, այլ անօրինական պահում են քննչական մարմնում, որպեսզի իրենցից ցուցմունք կորզեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Since this morning, National Security Service officers have been conducting a search at the Electric Networks of Armenia (ENA)
Ավելի վաղ նա լրագրողներին տեղեկացրել էր, որ իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին եւ տեղափոխել Զեյթունի քննչական բաժին։
Փաստաբանները միջանցքում են եւ դեռ հնարավորություն չեն ունեցել իրենց պաշտպանյալի հետ խոսել․ «Ինչ-որ հեքիաթ են պատմում՝ ասում են՝ քննիչն այստեղ է, այնտեղ է․․․ի՜նչ կապ ունի՝ քննիչն այդտեղ է, այդտեղ չէ, ձերբակալման պահից իրավունք ունենք գտնվել ձերբակալված անձի մոտ»։
Տիգրան Հայրապետյանը մանրամասնեց․ «Դա այն երեք հոգին են, որ մամուլում խոսակցություն էին ունեցել հավաքին մասնակցելու մասին։ Հիմա այդ երեքին էլ պահում են։ Մեկին՝ Արա Ավագյանին ձերբակալել են՝ իբրեւ թե հարկադրել է հավաքին մասնակցել, մյուս երկուսին էլ հավանաբար խոշտանգում են, բռնություն են գործադրում, որ ցուցմունք տան երրորդի դեմ։ Արա Ավագյանի դեմ էլ երեւի ճնշում են գործադրում, որ ինքնախոստովանական ցուցմունք տա»։
Կարդացեք նաև

Since this morning, National Security Service officers have been conducting a search at the Electric Networks of Armenia (ENA)
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացնում ՀԷՑ գլխավոր մասնաշենքում, խուզարկություն է իրականացվել նաեւ Նարեկ Կարապետյանի տանը։
Առավոտվանից համատարած խուզարկություններ են սկսվել, ինչպես ՀԷՑ–ի աշխատակիցների, այնպես էլ տարբեր քաղաքացիների բնակարաններում, որոնք, ըստ վարույթ իրականացնող մարմնի, մասնակցել են հուլիսի 4-ին տեղի ունեցած հավաքին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Խուզարկություններից հետո անձինք անմիջապես բերման են ենթարկվել քննչական բաժին։ Ժամը 9:20-ից փաստաբանները գտնվում են քաղաքի վարչության շենքի մոտ, թույլ չեն տալիս մասնակցեն իրենց վստահորդների մասնակցությամբ իրականացվող վարույթային գործողություններին։ Գիտենք, որ ձերբակալված են, որևէ այլ տեղեկություն չեն հայտնում։
Մի քանի անգամ զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ժամը 9:20-ից էստեղ ենք, որևէ արձագանք չկար, թույլ չէին տալիս փաստաբաններին ներգրավել, հիմա նոր սկսեցին կանչել։ Կարծում եմ աղմուկն էր պատճառը, որովհետեւ շուրջ 10 փաստաբան էինք այստեղ, սկսեցինք այս կողմ, այն կողմից զանգել։ Կամ էլ արդեն չակերտավոր ասեմ, երևի ինչ-որ հրահանգ կա։ Այս պահին ես 10 անձի վերաբերյալ տեղեկություն ունեմ, որ բերման են ենթարկել։
Բնակարաններում իրականացվել է խուզարկություն, դեպք է եղել խուզարկության ժամանակ անձը հայտարարել է, որ իմ փաստաբանը դրսում է, թույլ տվեք ներս մտնի, ես ուզում եմ իմ փաստաբանը մասնակցի, բայց փաստաբանին չեն ներգրավել»,–ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ մարզերից եւս կան բերման ենթարկվածներ. «Տաշիր քաղաքից գիտենք, որ կան բերման ենթարկված անձինք, բերել են քաղաքի վարչություն։ Փաստաբանները դիմումները մուտք են արել քննչական վարչություն, բայց որևէ արձագանք, գործողություն չկար մինչև վերջին հինգ րոպեն»։
Հարցին՝ ինչո՞ւմ են նրանք մեղադրվում, Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, այս պահի դրությամբ դեռ նախնական տեղեկությունը դա է, որ հանրահավաքներին մասնակցելու հետ կապված, ինչ-որ ձայնագրություն է սոցիալական կայքերում։ Հիմա համատարած արատավոր բան է, ձայնագրություն են տարածում, թե ով է խոսում, ինչի մասին է այդ ձայնագրությունը, մոնտաժված է, թե ոչ, ինչ-որ կայքեր կան նորաստեղծ, որոնցով տարածվում են ձայնագրությունները»։
Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալը այս պահին ներսում է, բայց իրեն դեռ թույլ չեն տվել ներս մտնել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ