Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կարող է չհարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրել»․ Աննա Վարդապետյան

Հուլիս 08,2025 16:50

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն հավանություն տալու մասին դատախազի միջնորդությունը։

Նշենք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը։ 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Արթուր Սարգսյանի կալանավորման հիմքերը։ «Ինչո՞ւ ենք կարծում, որ ազատությունից զրկելու հետ կապված հենց այս խափանման միջոցն է, որը հնարավորություն կտա ապահովել վարույթի համար անհրաժեշտ պայմանները։ Նախ, ինչպես նշեցի, վարույթը գտնվում է սկզբնական փուլում, եւ դեռեւս հարցաքննված չեն վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների, դրանց փոխկապակցվածության, նախնական պլանավորման մասին վկայող հնարավոր տեղեկություններ ունեցող անձինք, այդ թվում՝ հանցավոր խմբի ենթադրյալ անդամներ, որոնց հետ Արթուր Սարգսյանն անձամբ ծանոթ է, իսկ որոշների հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ։ Եվ նրա՝ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթով ապացույցների ձեռք բերման գործընթացին՝ դեռեւս չհարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, այդ թվում՝ օգտագործելով իր դիրքը եւ դիրքով պայմանավորված հեղինակությունը»,- ասաց Աննա Վարդապետյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031