«Հրապարակի» զրուցակիցը Գերմանիայում բնակվող հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանն է:
– Մինչեւ այս՝ հունիսի 29-ին նույն Բեռլինում բողոքի ցույց էր անցկացվել, որը, ինչպես նշում եք, սփյուռքում գրանցված առաջին եւ դեռեւս միակ ցույցն է՝ ի պաշտպանություն սրբազանների եւ Սամվել Կարապետյանի։ Եթե ամփոփենք նախորդ եւ վերջին ցույցի արդյունքները՝ ի՞նչ ունենք:
– Առաջին ցույցին, որ տեղի ունեցավ սրբազանների ձերբակալություններից անմիջապես հետո, եկել էին շատ ոստիկաններ։ Նրանք մեզ հետ խոսակցության ընթացքում ասում էին՝ եթե մեր արքեպիսկոպոսներից որեւէ մեկին ձերբակալեին, այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինի։ Մենք բացատրեցինք, որ հատուկ ժողովրդին հետ ենք պահել, որ չգան, իսկ մենք սպասում ենք դեսպանի կամ դեսպանատան աշխատակիցներից որեւէ մեկի հետ հանդիպում, որի ընթացքում կբացատրենք նրանց ՀՀ բռնապետության վարած անթույլատրելի քաղաքականությունը եւ կհորդորենք փոխանցել Երեւանին՝ դադարեցնելու Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծած հետապնդումները։
– Իսկ ինչո՞ւ եք ընտրել ՀՀ դեսպանատունը. հավատո՞ւմ եք, որ հակաեկեղեցական ու հակազգային մեծ արշավ սկսած օրվա իշխանություններին սպասարկող դիվանագիտական ներկայացուցչությունները կանսան այս արդարացի պահանջին: Կարծեմ՝ նույն ակցիայի շրջանակում ստորագրահավաք էլ եք նախաձեռնել:
Կարդացեք նաև
– Ցույցը նախատեսված էր ՀՀ դեսպանատան առջեւ։ Սովորաբար մենք դեսպանատան առջեւ ցույց չենք անում, քանի որ անիմաստ ենք գտնում ՀՀ ներկա իշխանությունների եւ նրանց ներկայացուցիչների հետ որեւէ առնչություն, նրանք հայատյաց քաղաքականություն են վարում, եւ նրանց հետ քննարկման թեմա չկա։ Ի՞նչ քննարկենք նրանց հետ՝ թե ինչքան լա՞վ են կատարում Թալեաթի եւ Էնվերի պատգամները, ինչքան էֆեկտիվորե՞ն են ցեղասպանություն իրականացրել Արցախում, ինչքան շո՞ւտ են նրանք մեզ՝ հայերիս քշելու մեր պատմական հողերի վերջին փշրանքների վրայից․․․․
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: