Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես գրել է.
««Ժողովուրդ» օրաթերթի տրամաբանությամբ (իմա՝ իր խմբագրի) եթե ես պետական ծառայության անցնելուց 12 տարի առաջ աշխատել եմ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում, ուրեմն «առաքիչ» եմ եղել։
Իսկ իրականությունն այն է, որ այդ շրջանում գրեթե մեկ տարի աշխատել եմ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում՝ որպես ՄԵՆԵՋԵՐ (իհարկե՝ ամենայն հարգանքով «առաքիչ» աշխատող հազարավոր մեր քաղաքացիների, ովքեր այդ կերպ են հոգում իրենց եւ իրենց ընտանիքների կենսական կարիքները)։
Աներկբա է՝ ոչ մի աշխատանք անպատվաբեր չի կարող լինել, եթե կատարվում է ազնիվ եւ բարոյական մղումներով։
Կարդացեք նաև
Հ.Գ. Ինչ վերաբերում է հիփոթեքով եւ օրինական եկամուտներով գնված բնակարանին՝ այն արդեն 5 տարի անընդմեջ, օրենքով սահմանված կարգով արտացոլվում է իմ պաշտոնական հայտարարագրում»: