Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն մանիպուլիացիա և երեսպաշտություն է որակել Ստեփանակերտում ընդունված կոմյունիկեի մասին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները

Հուլիս 09,2025 15:13

«Ազատություն». Պաշտոնական Բաքուն մանիպուլիացիա և երեսպաշտություն է որակել Ստեփանակերտում ընդունված կոմյունիկեի մասին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները:

«Դեսպանի պնդումները անընդունելի են և չեն համապատասխանում իրականությանը», հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Փաստաթուղթը, որ ընդունվել էր անցած շաբաթ Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ, ընդգծում էր Հայաստանից բռնի տեղահանված արդբեջանցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքն ու դատապարտում Հայաստանին՝ այդ համայնքի հետ երկխոսություն չսկսելու համար։

Կոմյունիկեի հրապարակումից օրեր անց Հայաստանում Իրանի դեսպանն ասել էր, թե «ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները հակասում են Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031