Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ստուգում է Ուկրաինա զենքի մատակարարման վերաբերյալ ցանկացած տեղեկություն. Մարիա Զախարովա

Հուլիս 09,2025 15:56

«Ռուսաստանը ստուգում է Ուկրաինա զենքի մատակարարման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում՝ ի պատասխան Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմատեխնիկական գործարքների վերաբերյալ հարցի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվան հարցը է բարձրացնում ցանկացած դեպքում, հատկապես, երբ խոսքն այն երկրներից զենքի ենթադրյալ մատակարարումներին է վերաբերում, որոնց հետ Ռուսաստանի Դաշնությունը վստահելի երկխոսություն և դաշնակցային հարաբերություններ ունի։ Ռուսաստանը նրանց է փոխանցում իր մտահոգությունները՝ ստանալով բացատրություն կամ հերքում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին ուկրաինական դատարանի որոշում՝ կապված «Ուկրսպեցէքսպորտի» և Ադրբեջանի միջև կնքված գործարքի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031