Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդել է դատարանին խափանման այլ միջոց կիրառել

Հուլիս 09,2025 16:11

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի քննությունն ավարտվել է։ Դատավոր Արտակ Կարապետյանը առանձին սենյակ է մտել՝ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորի պաշտպան Սմբատ Մինասյանը։ Ենթադրվում է, որ որոշումը կհրապարակվի մոտ 3 ժամից։

Նշենք, որ Երեւանի քրեական ընդհանուր իրավասության դատարանի Ավանի ու Նոր Նորքի նստավայրում ժամը 11-ից սկսվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։ Դատավորը Արտակ Կարապետյանն է, որը քննել է նաեւ գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը

Թե ինչո՞ւ է դատարանի Աջափնյակի նստավայրի փոխարեն հարցը քննվել Ավան ու Նոր Նորքի նստավայրում, քանի որ հերթապահ դատարանը Աջափնյակի նստավայրն էր՝ պարզաբանում ստանալու համար դատարանին միջնորդություն ներկայացրեց Արթուր Սարգսյանի պաշտպանական թիմը։ Այս հիմքով էլ բացարկի միջնորդություն ներկայացվեց դատավորին, որը մերժվեց։ Ըստ դատարանի՝ ամբողջ Երեւան քաղաքն է ընդգրկված այս միջնորդությունների քննարկմանը։

«Քննարկեցինք թե՛ հիմնավոր կասկածի հետ կապված, թե՛ խափանման միջոցի հիմքերի հետ կապված»,-ասաց Սմբատ Մինասյանը՝ ավելացնելով, որ աշխատել է դատավոր Արտակ Կարապետյանի հետ։ Հենց վերջինս է դատարանում հայտարարել այդ մասին, իսկ փաստաբանի դիտարկմամբ՝ դատավորը անաչառ ու օբյեկտիվ դատավորներից է։

Արթուր Սարգսյանը հիմնավոր կերպով պնդեց, որ այս ամենն կապված է նրա քաղաքական գործունեության հետ։ Փաստաբան Սմբատ Մինասյանը համամիտ է իր վստահորդի հետ։ Պաշտպանական թիմը միջնորդել է խափանման այլ միջոցի կիրառում՝ վարչական վերահսկողություն, տնային կալանք կամ գրավ։

 

Դատական նիստի մանրամասները տեսանյութում

Ի դեպ, դատավորին գործը մակագրվել էր ձեռքով, բայց տվյալ դատավորը չի կարող պատասխանել այս հարցին, քանի որ դատարանի նախագահն է մակագրել։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ու կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031