Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն հավանություն տվեց Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն

Հուլիս 08,2025 17:38 Share

ԱԺ ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն հավանություն տալու մասին դատախազի միջնորդությանը։

Կողմ քվեարկեց ՔՊ-ական 62 պատգամավոր։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ ՔՊ-ն կողմ էր քվեարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը։ 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել էր Արթուր Սարգսյանի կալանավորման հիմքերը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել