Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կարող է նստել, խոսել ու քննարկել Սամվել Կարապետյանի հետ, բայց առաջ ընկնելու կարիք չկա․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 09,2025 16:35

Ազգային ժողովի  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում գործարար Սամվել Կարապետյանի ստեղծած նոր ուժի շուրջ համախմբումը կամ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ փաշինյանական արդարադատությունը իրավական հարթության մեջ չի։

«Ամբողջովին մշակվում, գծվում են ու իջեցվում են կառավարության շենքից։ ԲՆականաբար, քաղաքական հիմք ունեցող այս որոշումներով որեւէ իրավական հանգուցալուծում չենք էլ կարող ակնկալել»,-ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը նույնպես  հուլիսի 9–ին, Երեւանի   իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի մոտ էր։

Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր ոք պետք է կենտրոնանա իր անելիքների վրա՝ համոզված է Տիգրան Աբրահամյանը։ «Ընտրությունների թեման արդիական չի։ Մինչեւ 2026թ-ը կարող եք ունենալ այնպիսի իրավիճակ, որի պայմաններում անդառնալիության կետը հատած լինենք, ու ընտրությունների մասնակցությունը որեւէ խնդիր չփոխի»,-ասաց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝  նախ  ոչ թե անձանց շուրջ են համախմբվում, այլ գաղափարի։

«Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի անձն ու նրա հարաբերությունները ՀՀԿ տարբեր դեմքերի, այդ թվում՝ նաեւ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, բնականաբար, կա հնարավորություն առնվազն այս մասով նստելու, խոսելու, քննարկելու եւ այլն, բայց իրադարձություններից առաջ ընկնելու կարիք այս պահին չկա»,- ասաց Աբրահամյանը։

Այլ մանրամասները տեսանյութում

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031