ArmLur.am-ը հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք ԱԺ-ում միջադեպի վերաբերյալ հաղորդում ներկայացվել է, և գործում է կա՞, արդյոք, քրեական վարույթ։
Պատասխանը հակիրճ էր՝
«Գլխավոր դատախազությունում քրեական վարույթի առկայության վերաբերյալ տեղեկություն առկա չէ»։
Հարցին՝ հաշվի առնելով բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ հաղորդման նախադեպը, երբ Աննա Վարդապետյանն անձամբ էր հաղորդում ներկայացրել, հուլիսի 8-ի դեպքով ևս ներկայացրել է հաղորդում, դատախազությունից այս մասին հարցին ի պատասխան ArmLur.am-ին արձագանքել են.
Կարդացեք նաև
«Օրենքով նախատեսված կարգով, «168.am» և «Aravot.daily» կայքերում տեղ գտած հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են Քննչական կոմիտեի նախագահին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»։
Ստացվում է՝ մամուլի հրապարակումների հիման վրա դատախազությունը պատրաստ է գործեր փոխանցել քննչական մարմիններին, իսկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ որին ինքը՝ գլխավոր դատախազը, հոտընկայս հետևում էր, որևէ ընթացք չի տրվում։
Քնար Մանուկյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։