Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Նպատակը՝ գնան հանրայինի եթերներից ասեն՝ ահա՜, սա էլ 2-րդ ահաբեկչական գործողությունը կամ կապեն Բագրատ սրբազանի ինչ-որ գործի հետ. փաստաբան

Հուլիս 10,2025 13:39

-Երեւան քաղաքի քննչական վարչությունում գտնվող անձանց սահմանադրական իրավաբանական օգնության իրավունքն արդեն երեք ժամ է՝ խախտված է: Եթե քննչական կոմիտեն պնդում է, որ այդ մարդիկ ինչ-որ բանի մեջ են կասկածվում, պաշտպանների մուտքն ինչո՞ւ չի ապահովվում վարչություն, ո՞րն է խնդիրը -, այսօր լրագրողներին ասաց ձերբակալված երիտասարդներից Գեղամ Ոսկանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Այս պահին քրեական հետապնդում է հարուցվել երիտասարդներից Անդրանիկի նկատմամբ, որն էլ, ըստ պաշտպանների, strikeball սպորտաձեւի սիրահար է, ՀԷՄ անդամ, ու ինչ հայտնաբերվել է խուզարկությամբ, ըստ Վարազդատ Հարությունյանի, Անդրանիկի աշխատանքային իրերն են. «Փաստաբանները իրավունք պաշտպանելու համար են, ոչ թե նրա համար են, որ քննչական կոմիտեն անձին ձերբակալի, բերի 4-5 ժամ պահի, հենց ցուցմունք վերցնելու, քննչական գործողություններ անելու ժամանակը գա, փաստաբանի ֆորմալ ներկայությունն ապահովելու համար, փաստաբանին հրավիրեն ներս: Փաստաբանը պետք է առաջին իսկ պահից իրավաբանական խորհրդատվություն տալու հնարավորություն ունենա: Մենք հիմա չգիտենք՝ ինչ է տեղի ունենում մեր պաշտպանյալների հետ: Չեմ հասցրել պաշտպանյալիս հետ ծանոթանամ ու հասկանամ՝ ինչ է տեղի ունենում…ակնհայտ է միտումը, որ քննչական կոմիտեն ցուցմունք լսելու, դրանից օբյեկտիվ իրականություն պարզելու եւ ըստ դրա առաջնորդվելու որեւէ նպատակ չունի: Նպատակը շոուն կազմակերպելն է, որ գնան հանրայինի եթերներից ասեն՝ ահա՜, սա էլ երկրորդ ահաբեկչական գործողությունը կամ կապեն Բագրատ սրբազանի ինչ-որ գործի հետ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031