Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Հուլիսի 18-ին հայտնի կդառնան բուհ ընդունվածները

Հուլիս 10,2025 14:48

Ավարտվեց բուհերի ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ՝ երրորդ փուլը: Այսօր կենսաբանություն հայտագրած վերջին դիմորդներն են քննություն հանձնել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը: Նա ասաց, որ քննությունները տեղի են ունեցել Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի քննական կենտրոնում:

«8 առարկա հանձնելու համար հայտագրվել էր 180 դիմորդ: Հուլիսի 4-ին տեղի է ունեցել հայոց լեզվի եւ հայ գրականության քննությունը,
հուլիսի 5-ին՝ հայոց պատմության եւ ֆիզիկայի, հուլիսի 6-ին՝ մաթեմատիկայի, հուլիսի 8-ին՝ քիմիայի և ռուսաց լեզվի, հուլիսի 9-ին՝ օտար լեզուների /անգլերեն/ եւ հուլիսի 10-ին՝ կենսաբանության քննությունները։

Այսօրվա քննության գնահատականները հայտնի կդառնան հուլիսի 11-ին։ Բողոքարկման դիմումների ընդունումը հաջորդ օրն է»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը։

Նա հավելեց, որ մրցույթի արդյունքների հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 18-ն է. «Այդ օրն ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում, որից հետո դիմորդները, մուտք գործելով dimord.am կայքի իրենց էջ, կտեսնեն իրենց ընդունված կամ չընդունված լինելու մասին ԳԹԿ հաղորդագրությունը»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031