Հուլիսի 8-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամների հետ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Ֆան Հոֆի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստան-Բելգիա ընդլայնվող գործընկերությանը և այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությանը։
Բելգիացի խորհրդականները դեսպանին ներկայացրեցին հուլիսի 2-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության» մասին բանաձևի նախագիծը, որ մոտ ժամանակներում պետք է ներկայացվի խորհրդարանի հավանությանը։
Այդ համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի հետևողական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատմանը՝ հարևանների հետ հարաբերութունների կարգավորման միջոցով։
Կարդացեք նաև
Անդրադրաձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերության արձանագրած ձեռքբերումներին, այդ առումով մտքեր փոխանակվեցին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան այցի արդյունքների շուրջ։
Բելգիացի խորհրդարանականները վերահաստատեցին իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը՝ շեշտելով, որ մոտ ապագայում ընդունվելիք բանաձևը արտացալում է բելգիական տարբեր քաղաքական ուժերի հստակ ուղերձն այդ կապակցությամբ։
Բելգիայում Հայաստանի դեսպանություն