Թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության ու արդարամտության, նշել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինստագրամում» իր ամանորյա ուղերձում՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայերին:
«Այս առանձնահատուկ օրը ցանկանում եմ իմ ջերմ բարեմաղթանքները բոլորիդ փոխանցել։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկցեն ձեզ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջ առողջություն այս տարում և հետագայում», գրել է Մխիթարյանը։
36-ամյա ֆուտբոլիստն ընդգծել է. «Չէի կարող այս ուղերձը գրել առանց առանձնահատուկ հիշելու մեր հայրենակիցներին, որոնք ապօրինաբար պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի: Թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության ու արդարամտության։ Շնորհավոր Նոր տարի»։




















































Ապրես Հենո ջան, դու ամեն ինչով արժանավոր ես՝ արժանավոր հայ, արժանավոր քաղաքացի, արժանավոր ֆուտբոլիստ և ընդհանրապես՝ արժանավոր ՄԱՐԴ։