Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության եւ սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին». Արմեն Աշոտյան

Հուլիս 10,2025 23:13

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է.

«Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական եւ անբնական, հիմնավոր եւ անհիմն, հատվածական եւ ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի եւ կյանքի, կալանքի եւ ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին եւ գործընկերներին։

Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության եւ սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով  ազգային նկարագրին։

Իսկ նկարը գուցե նորից ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։

Այն կրկին տեղադրում եմ ոչ միայն հիմա էլ ՀՅԴ-ի հանդեպ անթաքույց բռնաճնշումների առիթով։

Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:

Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։

Ոչ միայն այն հիշողությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։

Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։

Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ եւ կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։

Տեղադրում եմ, որովհետեւ ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։

Որովհետեւ մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները եւ մուննաթը։

Որովհետեւ մեր ժողովրդի շահը մեկն է, եւ մենք միասին անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, Հայրենիք ունենք։

Պահանջատերի արմատներով՝ հայրենատեր ձեր բախտակից»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031