Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիս 11,2025 10:19

Երեկ ժամը 18․30 սահմաններում գլխի հրազենային վնասվածքով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002 թվականին ծնված Ալեքսեյ Կ-ն։

Նրան վիրահատել են․ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նա Կրասնոդարի մարզից է

Մեզ հասած տեղեկություններով, զինծառայողը միայնակ հերթապահություն է իրականացրել ռազմաբազայի տարածքում գտնվող աշտարակի մոտ․ լսվել են կրակոցի ձայներ, մոտենալով՝ դաժան պատկերի են ականատես եղել․ տեսել են, որ նա իրեն հրազենային վնասվածք է հասցրել․ կրակել է ճակատին։

Թե ո՞վ է նրան հասցրել ինքնասպանության, այս գործն ամենայն հավանականությամբ կքննվի ռուսական կողմի իրավապահների կողմից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031