«Հայաքվե». ՀԷՑ-ի խլումը սեփականատիրոջից կբերի մեր ներդրումային միջավայրի ոչնչացմանը:
Պարզ է, որ երբ տեսնեն, թե ինչպես են անօրինական ճանապարհով սեփականաշնորհում ուրիշի ընկերությունը, ոչ ոք այլեւս չի ցանկանա Հայաստանում ներդրում անել, իսկ այն մարդիկ, ովքեր արդեն արել են այդ ներդրումը, կսկսեն իրենց ներդրումները հանել Հայաստանից։
Որքան էլ իշխանությունն ուզում է փոփոխված օրենքով զավթել ՀԷՑ-ը, միեւնույն է՝ շատ դժվար է լինելու, որովհետեւ այն պաշտպանված է միջազգային պայմանագրերով:
Ավելին, ՀԷՑ-ն արդեն հայտարարել է, որ միջազգային արբիտրաժային դատարան է դիմելու ու գրեթե վստահաբար հաղթելու է:
Կարդացեք նաև
Բացի դրանից, այդ համակարգը գնել են բավականին մեծ գնով:
Արժեքը եղել է մոտավորապես 220 մլն դոլար, եւ դեռ 680 մլն դոլարի էլ ներդրում է իրականացվել: Ինչ-որ մեկը պե՞տք է փոխհատուցի այդ գումարները։ Եթե պետությունն է փոխհատուցելու, նշանակում է` մեր եւ ձեր գրպանից են տալու։
Եթե չեն փոխհատուցելու, ապա լրջագույն արբիտրաժային գործընթացների մեջ ենք մտնելու, որը բերելու է Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման: