Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան կողմն պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին

Հուլիս 11,2025 12:23

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031