«Ռուսաստանը պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ընդգծելով, որ դրան միտված շարժման հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում:
«Կարծում ենք, որ հենց այդ ուղղություններով էլ պետք է շարժվենք. խաղաղության պայմանագրի պատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հետագա սահմանագծմամբ, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում:
Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը. բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար», – ասել է Գալուզինը:
Պարոն Գալուզին, մինչև 1920 թվականի արցախյան պատերազմը նիկոլը ձեր կատարածուն էր, իսկ երբ ռուսներդ Արցախի խաղաղապահն էիք, սակայն տափուկ ձևով Արցախը հայերից դատարկեցիք և հանձնեցիք ձեր յոլդաշ ալիևին, դրանից հետո նիկոլը դարձավ ալիևի և էրդողանի կատարածուն։ Հիմա ինչու՞ եք խառնվել իրար, հայերս համոզվեցինք, որ թուրքերը մեր բացահայտ թշնամիներն են, իսկ ռուսներն էլ մեր մեջքից խփող «բարեկամները»։ Անդեմ ու անհայրենիք նիկոլն էլ «ճարպիկ տղա» է՝ մեկ ռուսների գիրկն է թռնում – մեկ՝ թուրքերի։