Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանին և Բաքվին կոչ ենք անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրումը. ԵՄ ներկայացուցիչ Անիտա Հիպեր

Հուլիս 11,2025 13:38

«Եվրոպական Միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Աբու Դաբիում», – Report.az-ին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը:

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ավելի վաղ Եվրամիությունը ողջունել էր 2025 թվականի մարտին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը», –  ասել է Հիպերն՝ ընդգծելով, որ ներկայիս հանդիպումը կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ։

«Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձաքննություն տրամադրել, եթե կողմերը խնդրեն այդ մասին», – հայտարարել է Հիպերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031