Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Վանա լիճն օրեցօր ցամաքում է

Հուլիս 11,2025 17:18

Ermenihaber.Կլիմայական փոփոխությունների և երաշտի պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է։ Ջրի մակարդակի անկման պատճառով օրինակ Թուրքիայի Էրջիշ շրջանի Գյոլագզը և Քասըմբաղը գյուղերի միջև ցամաքային հեռավորությունը կրճատել է մինչև 1 կիլոմետր։

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ ոտքով են գնում, քանի որ գյուղերի հեռավորությունը զգալիորեն կրճատվել է։

Գյոլագզգըի գյուղապետ Յուջել Չալըշըրն անհանգստություն է հայտնել լճի ցամաքելու վերաբերյալ և հիշել, որ դեռևս 30 տարի առաջ ձկնորսություն էր արել այդ տարածքում, իսկ հիմա պատկերը լրիվ փոխվել է։

Նա նաև նշել է, որ ներկայիս ցամաքած տարածքում հինգ տարի առաջ բազմաթիվ ֆլամինգոներ են եղել։

Վանա լիճը (պատմ. Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3.712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031