Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևանը նախորդ տարվա համեմատ 10 սմ-ով պակաս է, պատմական ձեռքբերումը ո՞րն է, կորուստները չեք ասում»․ Արման Ղազարյանը՝ ջրային կորուստների մասին

Մարտ 03,2026 11:53 Share

«Ասում եք՝ պատմական ձեռքբերում, պատմական ձեռքբերումը չափելի չէ։ Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 10 սմ-ով իջել է։ Դրա պատմական ձեռքբերումը ո՞րն է։ Նախորդ ամսվա համեմատ՝ մեկ-երկու սմ, որ բարձր է, սա պատմական մեծ ձեռքբերո՞ւմ է»,- ԱԺ նիստի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի հայտարարություններին։

Պատգամավորը վստահեցրեց՝ ջրի կորուստները շատ են, որի մասին կառավարությունը չի բարձրաձայնում․ «Տեղեր գիտեմ՝ 70-80 տոկոս կորուստ կա՝ չնայած թույլատրելի սահմանը 40-նն է։ Դրա համար էլ չեք բարձրաձայնում։ Վարկային միջոցներ ներգրավելիս պետք է ասեիք՝ փաստացի ոռոգման գյուղական համակարգերում ունենք էսքան կորուստներ, և վարկային միջոցներ ներգրավելիս կորուստները կիջնեն այսքան, բնականաբար ոռոգման ջրի սակագինը 11 դրամից փորձեր կարվեն նվազեցնել։ Բայց չէ, նման բան չեք ասում, փոխարենը լողացող ու կցկտուր հայտարարություններ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031