Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց Փաշազադեի ու Փաշինյանի սինքրոն հարձակումները Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ

Հուլիս 11,2025 17:53

Աբու Դաբիում կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրական հետեւանքների մասին Հայաստանի պաշտոնական աղբյուրները գրեթե ոչինչ չեն ասում:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում այս առնչությամբ ասաց. «Սա պլանավորած հանդիպումների մի շարք էր, որը տարիներ առաջ գծվել էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Նիկոլ Փաշինյանին այդ հանձնարարականներն ու ցուցումները տրվել են այդ ժամանակ: Ուզում եմ հիշեցնել, որ վերջերս Անկարա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպելով հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ասել էր, որ մենք պետք է դառնանք թուրանական ծրագրի մաս: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա այդ թուրանական ծրագրի բաղկացուցիչ:

Թե ինչ է նշանակում դա, եւս մեկ անգամ ասեմ, որ Բոսֆոր-Դարդանել նեղուցից մինչեւ Ալթայի Երկրամաս ծրագրի մաս պետք է կազմեն Կովկասը, միջինասիական երկրները: Այդ թուրանական ծրագիրը տարիներ առաջ հաստատվել է Թուրքիայի դոկտրինում: Անկարայում շատ կարեւոր հայտարարություններ հնչեցվեց Հայաստանի եւ սփյուռքի հետ կապված, որ հայկական սփյուռքը մեզ համար նշանակություն չունի եւ մենք սփյուռքի համար պատասխանատվություն չենք կրում: Այնուհետեւ Թուրքիայի խորհրդարանում մտցվեց մի խայտառակ օրինագիծ՝ Ալիջան անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու:

Արեւելքում խորհրդանիշերը շատ կարեւոր նշանակություն ունեն: Եվ սա էլ խորհրդանշական է, որ դուք այդ անցակետով անցնելիս՝ անցնելու եք Թալեաթ փաշայի սրի տակով: Սա հստակ մեսիջ է հայ ժողովրդին, որ Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է: Հստակ մեսիջ է ամբողջ հայությանը, որ մնացած հայերը, որոնք ապրում են մեր երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում, եթե այսպես շարունակվի, առաջիկայում նույնպես ցեղասպանական գործընթացի շարունակությունն են լինելու»:

Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց նաեւ Փաշազադեի ու Փաշինյանի սինքրոն հարձակումները Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ: «Ամբողջ այս ընթացքը նորից չեմ պատմում, որովհետեւ քաջ գիտեք: Բայց ուզում եմ նաեւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի, հետո՝ սրբազանների ու այլոց նկատմամբ գործողությունների խրոնոլոգիան հիշեցնելով՝ հավաստիացնել, որ այս ամեն ինչը թուրքական այդ ծրագրի մի մասն է»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031