Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Գործը քաղաքական չէր, ուստի դատարանը անկաշկանդ եւ օբյեկտիվ քննություն կատարեց». փաստաբան

Հուլիս 11,2025 22:06

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ՖԲ գրառումը.

Քաղաքական հետապնդումներին զուգահեռ, վերջին երկու օրերի ընթացքում ՔԿ ՀԿԳ ՔԳ վարչությունը բացահայտել էր առերևույթ ծանր հանցագործություններ կատարած մի հանցավոր խումբ։ Խմբի անդամներից մեկին մենք ենք պաշտպանում։

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում քննվում էր մեր պաշտպանյալի՝ ենթադրյալ հանցավոր խմբի անդամին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Մեկ օր տևած քննարկումից հետո դատարանը որոշեց մերժել քննիչի միջնորդությունը։

Հիմա տեսեք։ Մեր պաշտպանյալը ենթադրյալ հանցավոր խմբի անդամ էր, հանցավոր խմբի անդամներին մեղագրվում էր ծանր հանցանքների կատարում, բայց․․․  Դատարանը մերժեց միջնորդությունը․ գիտե՞ք ինչու, որովհետև գործը քաղաքական չէր, ուստի իրավաբանություն կար, ուստի մենք հանդես եկանք որպես իրավաբաններ, փաստաբաններ, ուստի Դատարանը անկաշկանդ ու օբյեկտիվ քննություն կատարեց, ուստի միջնորդությունը մերժվեց։

44-օրյա պատերազմում զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը չգործած հանցանքի համար անազատության մեջ է արդեն 16 օր։ Ինչ լավ կլիներ, եթե Արա Ռոստոմյանին մեղսագրվեր ամենավտանգավոր հանցավոր խմբի կազմում կատարված ծանրագույն հանցագործություն։ Այդ ժամանակ գործում քաղաքական ենթատեքստ չէր լինի, մենք մեզ իրավաբան կզգայինք, դատարանն էլ անկաշկանդ ու օբյեկտիվ քննություն կկատարեր ու Արա Ռոստոմյանը չէր կալանավորվի։

Երանի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031