«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա տեղակալ Լևոն Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նոր համակարգողն է սույն արարածը՝ ԱՆ փոխնախարար պարոն Լևոն Հակոբյանը:
Սալյուտ։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն-ի լաբորատոր ծառայության ղեկավարը ողջունում է սույն քայլը։
Տեսանյութում հրապարակված են արխիվային կադրեր, որում Լևոն Հակոբյանը խոսում է Կարապետյան ընտանիքի և «Տաշիր» ընկերության կողմից իրականացված բարեգործական ծրագրի մասին:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարության ՖԲ պաշտոնական էջում հետևյալ մեկնաբանությունն է հրապարակվել՝ ի պատասխան «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» գրառման
Հայտնում ենք, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում և վարվում Առողջապահության նախարարության կամ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից, և դրանում արտացոլված է բացառապես կենտրոնի նախկին ղեկավարի անձնական կարծիքը:
Կախվածության բուժման ազգային կենտրոնի գործունեությունը դեռևս լուսաբանվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հարթակներով, քանի որ վերջինս հանդիսանում է նախարարությանը ենթակա մարմին։
Հավելենք նաև, որ վերջին շրջանում տվյալ անձի կողմից հրապարակումների բնույթի և բովանդակության հետ կապված Առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին:
Առաջիկայում կներկայացնենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի պաշտոնական էջը` նոր ձևաչափով: