Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 12,2025 13:22

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեսյբուքյան գրառումը.

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր, որովհետև իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել:
Միայն պարզ չէր, թե որ պահին ինչ հոդված կդնեին:

Մախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց և գիտակցում էր, որ իր կեցվածքն իշխանությունների աչքից չէր վրիպելու:

Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ, սակայն իշխանությունը ոչ մի խնդիր չունի մարդկանց նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդում նախաձեռնելու և բանտերում «փակելու» առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031