Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները ստիպված ծայրահեղ քայլերի դիմեցին. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 12,2025 22:36

-Արցախցիները ստիպված ծայրահեղ քայլերի են դիմում, որովհետեւ կառավարությունը ողջամիտ ժամկետում այնպիսի հանգուցալուծում չի տվել առաջադրվող խնդիրներին, որոնք հնարավորություն կտային մարդկանց իրավունքների վերականգնման ուղղությամբ իրականում աշխատանքներ տանել,- այսօր Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքից ու նստացույց սկսելու հայտարարությունից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ արցախցիների սոցիալական խնդիրները կարեւոր են, բայց այլ ավելի կարեւոր հարցեր կան, որոնք նաեւ հանրահավաքին բարձրաձայնվեցին՝ Արցախ արցախցիների հավաքական վերադարձից մինչեւ Բաքվում գտնվող մեր ռազմագերիների ազատ արձակում. «Այս քայլերը, որոնք իրականացվում են արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ծայրահեղ դրսեւորումներ են: Իրավիճակը հասել է այն կետին, որ նույնիսկ սահմանափակումներ են մտցվում նրանց հավաքների իրականացման հարցում: Մասնավորապես՝ նրանց առաջարկած  երթը խոչընդոտվել ու չի իրականացվել: Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունն ինքն է սահմանում խաղաղ երթերի ու խաղաղ հավաքների իրականացումը: Դրանց մերժումը որեւէ հիմնավորում չի կարող ունենալ: Բացի այդ այսօր խորհրդի անդամների կողմից տեղեկություններ եղան, որ մի քանի օր շարունակ տարբեր  ճնշումներ են եղել հավաքի իրականացման մասով: Անկախ նրանից, որ Ներքին գործերի նախարարությունը անհաջող փորձ արեց հերքել այս հանգամանքը, բնականաբար, իրավիճակը սրանից չի կարող փոխվել: Որովհետեւ մարդիկ են, որոնց մի քանի օր առաջ փոխոստիկանապետն է  հրավիրել, այսօր էլ ոստիկանության տարբեր բաժիններ են հրավիրել: Ոստիկանության, այսպես կոչված, ավանդույթ դարձած զրույցների ձեւաչափն է տեղի ունեցել, որի նպատակը պարզապես ահաբեկելն է. հնարավորինս մարդկանց հավաքներին մասնակցելու եւ իրենց խոսքը արտահայտելու հնարավորությունից զերծ պահելն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ալեքսանդր Չերնիշեվսկու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031