Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Փորձելու ենք հարմար պահի մեր խոստացածն իրականացնել. Արցախի պետնախարարը՝ վրան տեղադրելու մասին

Հուլիս 12,2025 23:38

– Ես՝ որպես ՀՀ լիարժեք քաղաքացի, պայքարելու եմ եւ ունեմ մեկ ճանապարհ՝ կամ դեպի տուն, կամ դեպի վերեւ: Իսկ տուն գնալու համար պետք է հզոր Հայաստանի Հանրապետություն: Իմ տունը Արցախում է ՝ Մարտունիում: Որպեսզի ունենանք հզոր Հայաստան, պետք է նաեւ արցախցին ապրի այստեղ ու զգա ինչպես տանը: Պետք է կանխել արցախցիների արտագաղթը մայր Հայաստանից,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի  ժամանակ հայտարարեց արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը:

Նա նաեւ ասաց, որ հետ չեն կանգնելու իրենց 12 պահանջներից:

Արցախի նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն էլ լրագրողներին ասաց, որ կառավարության հետ պայմանավորվածություն էր եղել, որ երկու ամսվա ընթացքում բարեփոխումներ պետք է լինեին. «Իրականում տեղի են ունեցել բարեփոխումները, բայց դրանք բավարար չեն: Ամենօրյա ռեժիմով ստանում ենք մեր քաղաքացիներից ահազանգեր, որ ամսվա վերջ այդ 40.000 դրամի աջակցությունը չստանալու դեպքում հայտնվելու ենք փողոցներում: Ինչպես խոստացել էինք, կազմակերպել ենք մեր հանրահավաքն  ու անժամկետ նստացույց ենք հայտարարում. միաժամանակ կքննարկենք ինչպիսի  ազդակներ կլինեն կառավարությունից, որից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ»:

Հարցին, թե ինչպես են վրան տեղադրելու, պարոն Իսկանդարյանն ասաց, որ կսպասեն  հանրության արձագանքին. «Մենք դեռ նստացույց ենք անելու, կհասկանանք մեր հանրության արձագանքն ինչպես  է լինելու, բնականաբար, եթե ունենանք հնարավորություն, այնպայման գնալու ենք այդ քայլին: Այնպես չէ, որ թողնելու ենք, գնանք: Բնականաբար, ինչ-որ պահի փորձելու ենք մեր խոստացածն իրականացնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031