Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտախցի ոչ պատշաճ պայմանների առկայությամբ և ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման բացակայության պայմաններում երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են. փաստաբան

Հուլիս 13,2025 13:17

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին,

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին,

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին

 ԴԻՄՈՒՄ

Այսօր՝ 13.07.2025թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։ Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը` կապված երեխայի փորլուծության հետ: Փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը: Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք:

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է և նրան բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, ով հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «Սմեկտա» դեղամիջոց ու հեղուկ: Այսինքն, մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել:

Ես, երեխային վերցնելով գիրկս, նկատեցի, որ երեխայի թոքերը խզում են, երեխայի սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր, իսկ գլուխը և ձեռքի ափերը սովորականից շատ տաք էին: Իմ կարծիքով երեխան ջերմում էր: Ակնհայտ է, որ բանտախցի ոչ պատշաճ պայմանների առկայությամբ և ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման բացակայության պայմաններում երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են։

Բանտախուցը որտեղ գտնվում է փոքրիկ Ջուլիան և նրա մայրը բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:

Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։

Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։

Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է:

Հարգելի՛ տիկնայք,

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, արդարադատության նախարար Սրբուհի Գալյան ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արձագանքել այս իրավիճակին։

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Լիանա Հարությունյանի պաշտպան 

13 հուլիսի, 2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031