Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխենք արցախցիների ծայրահեղ չքավորությունը և հնարավոր արտագաղթը Մայր Հայաստանից. Դավիթ Ղահրամանյան

Հուլիս 13,2025 23:27

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ահա հերթական օրինակը, թե ինչպես են արցախցիները անօթևան մնում կառավարության կողմից բնակվարձի աջակցության դադարեցման հետևանքով:

Գիշերը Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նստացույցին` ժամը մոտ 3:30-ին ներկա կանանցից մեկի հետ զրույցում պարզվեց, որ այս արցախցի կինն անօթևան է մնացել, քանի որ չի կարողացել վերջին օրերին վճարել Չարենցավանում գտնվող բնակարանի վարձը: Այլ հարթակներում աջակցություն չգտնելով՝ նա եկել է մեր հանրահավաքին և միացել նստացույցին՝ ստիպված գիշերելու հրապարակում:

Իհարկե, այս անգամ ստացվեց մասնավոր աջակիցների միջոցով ժամանակավոր կացարան գտնել մեր միայնակ հայրենակցի համար, սակայն այսպիսի դեպքերը առաջիկա օրերին գնալով աճելու են: Այս խնդրի միակ լուծումը համակարգային է՝ բնակվարձի աջակցության շարունակականության ապահովումը՝ մինչև յուրաքանչյուր ընտանիքի բնակարանային խնդրի արժանապատիվ ու կայուն կերպով կարգավորումը:

Հարգելիներս, եթե կառավարության այս ձախողված որոշման պատճառով դուք կամ ձեր ծանոթներն էլ են անօթևան մնացել, կարող եք գրել Խորհրդի էջին՝ Ձեր դեպքը հանրայնացնելու և պատշաճ ուշադրություն գրավելու նպատակով:

Կանխենք արցախցիների ծայրահեղ չքավորությունը և հնարավոր արտագաղթը Մայր Հայաստանից:
Խնդրում եմ հնարավորինս տարածել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031