Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրէների ցուցանիշով չեն համապատասխանել սահմանված պահանջներին. «Հին ապարան»-ի գործունեության առանձին գործառույթը կասեցվել է

Հուլիս 14,2025 10:36

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%» (արտադրված՝ 02.07.2025), «Կաթնաշոռ 18%» (արտադրված՝ 01․07․2025 թ) արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0), լաուրինաթթու (C12:0), ստեարինաթթու (C18:0), լաուրինաթթու (C12:0), օլեինաթթու (C18:1), միրիստինաթթու (C14:0), լինոլաթթու (C18:2), միրիստինաթթու (C14:0), օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» ցուցանիշներով, «Աղաջրային կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով «Չանախ»» (արտադրված՝ 17․06․2025թ․) արտադրատեսակը «ԱՑԽՄ» ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ի հավելումն․ ավելի վաղ կասեցվել է վերոնշյալ արտադրամասին պատկանող «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը  «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ցուցանիշով, որի կրկնակի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտումները չի վերացվել։

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

Տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031