Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Ունանյանը նվաճել է Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին WUKF վարկածով աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Հուլիս 14,2025 11:47

Հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայացավ WUKF (World Union of Karate-Do Federations) աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը։

Մրցաշարի ընթացքում Ունանյանը հաղթանակ տարավ մի շարք փորձառու մարզիկների հետ մենամարտում, իսկ եզրափակչում արդեն գերազանցեց իտալացի մրցակցին և նվաճեց Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին WUKF վարկածով աշխարհի առաջնության Ոսկե մեդալը։

«2021-ին WUKF վարկածով Ռումինիայում դարձա աշխարհի բրոնզե մեդալակիր, որից հետո՝ 2022-23 թթ մասնակցելով Եվրոպայի առաջնություններում, հաղթող ճանաչվեցի։ Դրանից հետո երկար ժամանակ ցանկանում էի հենց այս վարկածում նվաճել աշխարհի առաջնության Ոսկե մեդալը, սակայն վնասվածքներից ու այլ հանգամանքներից ելնելով, չէր հաջողվում մասնակցել։ Այս անգամ ամեն ինչ արեցի և նպատակս մեկն էր՝ միայն նվաճել Ոսկե մեդալը։ Ու այն այսօր արդեն իրականություն է», – մեզ հետ զրույցում ասաց Կ․ Ունանյանը։

Մրցաշարից առաջ Կամոն ակտիվ մասնակցել է Դուբայում անցկացված ուսումնամարզական հավաքներին՝ լիովին կենտրոնանալով մարզումային գործընթացի վրա։

«Ինձ ոգեշնչում է այն, որ ես ամբողջությամբ տրամադրված եմ սպորտին։ Ես ապրում եմ սպորտային կարգապահական ռեժիմով՝ առանց շեղումների։ Մարզվում եմ, շարունակում եմ իմ բուժումները»,- անկեղծանում է Ունանյանն ու անդրադառնալով մեր այն հարցին թե ինչումն է կայանում մշտապես հաղթանակների գաղտնիքը, ընդգծեց«Իմ տարիների փորձն ու հետևողականությունը տալիս են իրենց պտուղները»։

Հավելենք, որ բոլորովին վերջերս Խորվաթիայում կայացած առաջնությունում Ունանյանը շիտորյու ոճով նույնպես դարձել էր աշխարհի չեմպիոն։ Սակայն, Ունանյանի 2025թ. մրցակցային պլանը շարունակում է մնալ հագեցած։ Առաջիկայում պատրաստվում է MMA մարզաձևում 2 մենամարտի, որից հետո՝ կմասնակցի Ռիգայում կայանալիք WUKF վարկածով Եվրոպայի առաջնությանը։

Հայաստանի կարատեի միության լրատվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031