Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտավորություն է, նրանց արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապություն. Արման Թաթոյան

Հուլիս 14,2025 13:40

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը

Իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովում, այլ կոպտորեն ոտնահարում են Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ կյանքն ու իրավունքները։

Մարդիկ էթնիկ զտումների հետևանքով զրկվել են բնիկ հայրենիքից, պապական տներից, սրբավայրերից, բնական միջավայրից ու հիմա էլ ենթարկվում են ատելության արշավի՝ պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից` իշխանական հովանավորությամբ, որը գնալով ավելի անթաքույց է դառնում:

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում՝ նվաստացնող վերաբերմունքով։

Մարդկանց հետ խոսում են ուժի սպառնալիքով նրանց կենսական, այդ թվում՝ սոցիալական կարիքներին արձագանքելու փոխարեն։

Արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտավորություն է, նրանց արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապություն է: Պետք է ամեն ինչ անել, որ նրանք այս պահին լիարժեք ինտեգրվեն և նպաստեն Հայաստանի զորացմանը, այլ ոչ թե այնպես անեն, որ արտագաղթեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031