Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեբանական ճնշման ձև է իրականացվում բռնված անձանց նկատմամբ, երբ անձը սպասում է, որ փաստաբան է գալու, բայց դա տեղի չի ունենում». Սերգեյ Հարությունյան

Հուլիս 14,2025 15:48

«Ձերբակալված դաշնակցականներից զատ կա մի սանտեխնիկ։ Երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ կապ ունի այդ սանտեխնիկը, որ հանիրավի 72 ժամ պահել են, գուցե անվան զուգադիպություն է, կապ չի գտնվում։ Համենայն դեպս, որևէ կերպ Դաշնակցության հետ կապ չունեցող մի սանտեխնիկի են ձերբակալել և 72 ժամ պահել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշնակցական երիտասարդ Վահագն Մատինյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Անդրադառնալով 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի գործին՝ Սերգեյ Հարությունյանն ասաց․ «Մի զավեշտալի պատմություն։ Խոսքը սպորտային նախասիրություն ունեցող տղայի մասին էր, որն ուներ համապատասխան գիտելիքներ ու փորձում էր իրենց խաղը ավելի արդյունավետ դարձնել, հետաքրքրացնել։ Իրավապահ համակարգը սկզբում հասկանալով, որ սպորտային խաղ է, հավաքում է բոլորը, գործի շրջանակում նայում են՝ ովքեր են խոսել նրա հետ, իմանում են ՀԵՄ խմբից է, մտածում են՝ նվեր է․ օգտագործենք ՀՅԴ դեմ․ ձերբակալություններ անենք, երկրորդ ահաբեկչական խմբի քարոզը սկսենք, փորձենք կապել Բագրատ սրբազանի դեպքի հետ։ Ու սկսվում է այն, ինչ սկսվում է»։

Անդրադառնալով այն նախադեպերին, երբ խոչընդոտել են փաստաբանների մուտքը Երևան քաղաքի քննչական վարչություն, Սերգեյ Հարությունյանն ասաց․ «Քննչականը նոր նախադեպ է ստեղծել։ Նախկինում, երբ որևէ դեպք էր լինում, որ փաստաբաններից որևէ մեկի՝ քննչական բաժին մուտք գործելը ձգձգում էին, անմիջապես աղմուկ բարձրացնելուց հետո 5-10 րոպեի ընթացքում խնդիրը լուծվում էր։ Ինչ-որ առումով հոգեբանական ճնշման ձև է իրականացվում բռնված անձանց նկատմամբ, երբ անձը սպասում է, որ փաստաբան է գալու, բայց դա տեղի չի ունենում։ Երկրորդ այն է, որ այս ձևով փորձում են նսեմացնել փաստաբանի դերը, թուլացնել իրավապաշտպան գործունեությունը՝ ցույց տալով, որ կկանգնես արևի տակ, դրսում՝ որքան պետք է ։ Մենք ենք որոշողը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031