Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, հնարավորություն կտա ունենալ ավտոբուսային գծեր

Հուլիս 14,2025 16:15

Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրերը

Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը: Չափագրումն ավարտված է: Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր:
***
Էրեբունի  վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ ու հարմարավետ մանկապարտեզ:
***
Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ: Մանրամասները՝ հղմամբ:

Փոփոխությունների նպատակն է ապահովել Սարյան և Մոսկովյան փողոցներում լուսացուցային օբյեկտներով չկարգավորվող խաչմերուկներում երթևեկության անվտանգության բարձրացումը, տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովումը, քանի որ փոփոխության շնորհիվ, միակողմ երթևեկություն սահմանելով, առնվազն կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի դեպի Բաղրամյան պողոտա, իսկ տրանսպորտային միջոցները կայանելու հնարավորությունը տնտեսվարողների համար ոչ մի բացասական ազդեցություն չեն ունենա։
***
Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում: Մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.:
***
Հրազդանի կիրճում՝ հանրահայտ «Բիձու գյոլ» կոչվող տեղանքում, բարեկարգվել է լողավազանը, կառուցվել են հանդերձարաններ, վերանորոգվել են մարզասարքերը: Մարզական գոտին պատվել է ռետինե ծածկույթով: Նախագիծն իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի և «Eve capital»-ի գործակցությամբ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031