Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոն-քաղաք, որտեղ նույնիսկ փողոցներն են վերածվում բեմահարթակների. ԵԹԿՊԻ-ի ուսանողները ճանաչողական այցի շրջանակում մասնակցել են Ավինյոնի թատերական փառատոնին

Հուլիս 14,2025 17:37

Արվեստի ոլորտում միջազգային հարթակներում ներկայացված լինելը բացի  կրթական և մշակութային փորձի փոխանակումից՝ ինքնաճանաչման, մասնագիտական աճի և համարձակ փորձարկումների հնարավորություն է։

Այդպիսի նախաձեռնությունները դառնում են ոգեշնչման աղբյուր, իսկ ներգրավվածությունը՝ կարևոր ազդակ նոր ստեղծագործությունների ծննդի համար։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցի շրջանակում մասնակցել են Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում կազմակերպվող հեղինակավոր Ավինյոնի թատերական փառատոնին։

Ուսանողներին ուղեկցել են ռեկտոր Սառա Նալբանդյանն ու Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Գոռ Մարգարյանը։

Ավինյոնի թատերական փառատոնը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու ժամանակակից թատրոնի նորագույն միտումներին, նորարարական բեմադրական լուծումներին ու արտահայտչամիջոցներին։

-Ավինյոնը նման է կենդանի թատրոն-քաղաքի, որտեղ նույնիսկ փողոցներն են վերածվում բեմահարթակների։ Մի քանի օրերի ընթացքում դիտեցինք բազում ներկայացումներ, որոնցից շատերը մարտահրավեր են հանդիսանում հանդիսատեսի ավանդական ընկալումների համար,-նշում են ուսանողները։

Նմանօրինակ միջազգային ծրագրերը  ոչ միայն զարգացնում են ուսանողների մասնագիտական աշխարհընկալումը, այլև նպաստում են ինստիտուտի արտաքին կապերի խորացմանը։ Երիտասարդ ստեղծագործողների ներկայությունը միջազգային հարթակներում ԵԹԿՊԻ-ի կարևոր ձեռքբերումներից է։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031