Ուրախությամբ հայտնում ենք, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։ ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրեց տնօրեն Էդիտա Գզոյան, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը:
Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ գիտաժողովների, ցուցադրությունների և հրատարակությունների կազմակերպման և այլ համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Այս հուշագիրը նոր քայլ է համահայկական գիտակրթական և մշակութային համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության և ընդհարապես ցեղասպանության հիշողությունը պահելու գործում։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   