Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապահ համակարգը դառնում է բռնության մեքենա»․ Սերգեյ Հարությունյան

Հուլիս 14,2025 18:59

«Բազմիցս ականատես ենք եղել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ կառավարության նիստի ժամանակ ինչ-որ խոսույթից հետո անձանց են ձերբակալում, ԱԺ հայտարարություններից հետո են անձանց ձերբակալում։ էս ամենն ուղղակի, թե անուղղակի ցուցում է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Ըստ փաստաբանի՝ այս ամենը մատուցվում է՝ իբրեւ ահաբեկչական խմբավորում են վնասազերծում․ «Հող են ստեղծելու Դաշնակցական պատգամավորների նկատմամբ քայլեր ձեռնարկելու և Դաշնակցության փակելու հետ կապված իրենց և հարևան երկու երկրների երազանքն ի կատար ածելու․․․ Քննիչը որքան էլ այդ րոպեին հասկանա, որ իրականում դաշնակցական տղաները որևէ ապօրինի բան չեն արել, չնայած արդարացում չկա, բայց այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ քննիչը կաշկանդված է։ Իրավապահ համակարգը դառնում է բռնության մեքենա՝ ոստիկանությունը՝ ցույցերի ժամանակ, քննիչները՝ նման գործերով… Մենք այլևս բռնապետության մեջ ենք, դրա համար եմ ասում, որ հայտնվել ենք անզորության մեջ»։

Փաստաբանը նաև մտահոգություն հայտնեց այն մասին, որ արդեն նախօրոք իմանում են, թե կալանքի վերաբերյալ բողոքները կոնկրետ որ դատավորներին են մակագրելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ-Արմենիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031