Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է քամու ուժգնացում, կարճատև անձրև և ամպրոպ

Հուլիս 15,2025 13:56

Ուշադրություն
Հուլիսի 15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝

Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հուլիսի 15-ին՝ 19-23 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 15-ին և 18-20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան ՝ 5-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Հուլիսի 15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.6°C (1965թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 13.3°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.2°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031