Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ պատմություն․ Ի՞նչ եղավ վարորդներից մեկի հետ, երբ իջավ մեքենայից ու հայհոյեց Տեր Նշան քահանային

Հուլիս 15,2025 15:01

Շիրակի թեմի քահանա Տեր Նշան Պանֆյորովը մի ուշագրավ պատմություն է ներկայացրել՝ նախազգուշացնելով, որ եկեղեցու օծյալների դեմ դուրս գալը վտանգավոր է, անպատիժ չի մնում։

«Շտապում էի, որ ժամերգության հասնեի, այդ պատճառով ոչ թե գլխավոր ճանապարհով, այլ նեղ ճանապարհով մեքենաս քշեցի և դեմ հանդիման ելանք մի մեքենայի։

Գիտեք, մարդիկ կան, որոնք մեծ մեքենաներ ունեն ու նաև ինչ-որ իմաստով ունեն հպարտություն, թե դու ո՞վ ես, որ իմ մեքենայի առջևը կտրես։

Կանգնեցինք դեմ հանդիման, դուրս ելավ, տեսավ կամ չնկատեց, հավանաբար չէր նկատել, մենք հետո խոսել ենք իր հետ սրա մասին։

Դուրս ելավ մեքենայից, ես էլ դուռը բացեցի, կանգնեցի մեքենայի կողքին, սկսեց հայհոյել։ Տղամարդ եմ, բարկացա, բայց ինձ կառավարելով՝ քաշեցի մեքենաս մի կողմ, եկավ մի հայացքով ինձ նայեց ու անցավ։

Երեցկինը կողքիս էր, ասի՝ տես հիմա ինչ է լինելու իր հետ․ քաղաքում ճանաչում ենք իրեն ու գիտենք։

Մի շաբաթ էր անցել, լսեցի, որ աղիների հետ կապված խնդրով, նույնիսկ մի կերպ հասցրել են Երևան, ոչ թե այն քաղաքը, որտեղ մենք ապրում ենք։

Անցան օրեր՝ երկու շաբաթ, գուցե մեկ ամիս, գալիս եմ, մտնում եմ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցի, ինքը կանգնած է, կողքով լուռ անցա, մի քանի րոպե անց արագ-արագ մոտեցավ ու ասաց՝ Տեր հայր, կներես, սատանան խառնեց ինձ, չհասկացա, թե ինչ պիտի լինի։

Մի քանի օր անց հանդիպեցինք մի տեղ, ասացի՝ հիշում ես, որ դու դա արեցիր, ի՞նչ տեղի ունեցավ քո հետ։

Ուրեմն ի՞նչն է այս պատմության կարևոր մասը իմ համար․ առաջինը ինքը հասկացավ, որ անեծք պիտի իջնի իր վրա, երբ որ ինքն Աստծո օրհնյալին հայհոյում է։

Երկրորդ՝ ուրախ եմ, որ Աստված այդ ցավը բերելով իրեն՝ տարավ ապաշխարության, և ինքը եկավ ու ներողություն խնդրեց», -պատմեց քահանա Տեր Նշան քահանա Պանֆյորովը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031