Լրահոս
Օրվա լրահոսը

Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում

Հուլիս 15,2025 15:16

15-ը հուլիսի, 2025թ, Երևան․ Կարևորելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացումը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկական անվտանգությունը և կայուն զարգացումը՝ Team ընկերությունների խումբը հայտարարում է ռազմավարական նոր նախագծի մեկնարկի մասին։

Գեղարքունիքի մարզում Team ընկերությունների խումբը կառուցել և շահագործման է հանձնել 16 միլիոն ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից մինչև 10 000 բնակչով քաղաքի էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսին: Կայանի կառուցման մասշտաբային աշխատանքներում ներգրավված են եղել հարյուրավոր մասնագետներ, այդ թվում՝ Team ընկերությունների խմբի Team Systems, Team Construct ընկերություններից։

«Team Telecom Armenia-ի միլիոնավոր բաժանորդները և Team Energy էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցից օգտվող տասնյակ հազարավոր վարորդները շարունակաբար ավելացնում են էլեկտրաէներգիայի սպառումը։ Արևային այս հզոր կայանի գործարկմամբ ևս մեկ քայլ ենք անում, որ մեր ծառայությունների աշխատանքն ապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Դրա շնորհիվ Team-ի հաճախորդները մասնակից են դառնում կայուն զարգացման և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մեր հանձնառությանը»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

Արևային կայանների տեղադրման մեծամասշտաբ նախագիծը ևս մեկ անգամ փաստում է Team-ի պատրաստակամությունը՝ իր քաղաքականությամբ նպաստելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանը՝ դրական ազդեցություն ունենալով ընկերության, տնտեսության և երկրի կայուն զարգացման վրա։

 Team ընկերությունների խմբի մասին 

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031