Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը

Հուլիս 15,2025 15:37

Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) Անկարայի Քըզըլջահամամ շրջանում անցկացված եռօրյա ճամբարում քննարկել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետագա զարգացումը:

Քննարկումների ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է զորակոչի տարիք ունեցող ՔԲԿ-ականների հնարավոր զինվորական ծառայության վերաբերյալ հարցին:

«Եթե Թուրքիայի Հանրապետության քաղաքացին հասել է զորակոչի տարիքին և չի մասնակցել որևէ կազմակերպության անդամների որևէ գործողության, ինչպես նաև չի անցել զինվորական ծառայության, անպայման կզորակոչվի:

Մինչ օրս մեր քուրդ եղբայրները զինվորական ծառայություն են իրականացրել առանց ոչևէ խնդիր: Այստեղ խնդիր չի առաջացել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին թուրքական զանգվածային լրատվամիջոցները համատարած հեռարձակում էին ՔԲԿ անդամների զենքերի հանձնման գործընթացը:

Թուրքական մամուլի հրապարակումներում «պատմական» որակվող գործընթացը մեկնարկել էր Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում: Զուգահեռ նշվում էր նաև, որ զենքերը վայր դնելու գործընթացին ներկա են ՔԲԿ-ի 2 ղեկավար անձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031