Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ական բանակումները ժամանցային ճամբարներ չեն կամ տուրիստական այցեր, այլ ՀՅԴ-ական գաղափարների դարբնոցներ են»․ Իշխան Սաղաթելյան

Հուլիս 15,2025 15:41

«Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է, որ ՀՅԴ-ական երիտասարդներին ապօրինի կալանավորելով կարող են զերծ պահել հայ ժողովրդի հավաքական իրավունքների համար պայքարելուց։ Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է՝ մեզ հալածելով կարող են ետ պահել մեր պայքարից՝ չհասկանալով, որ ամեն հարվածից հետո մենք ավելի ենք ուժեղանում, ամրանում, ազգային նպատակներին հասնելու համար ավելի հետևողականորեն ենք պայքարելու։ Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է, թե հայ երիտասարդը համակերպված է այս պարտությունների հետ, իսկ հայկական սփյուռքն անտարբեր հայրենիքի նկատմամբ»,- այսօր Նեմեսիսի հուշարձանի մոտ, ՀՅԴ երիտասարդական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia

Նա կարեւոր ու խորհրդանշական է համարում, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհի 17 երկրի շուրջ 400 երիտասարդ իրենց հավաքն են կազմակերպում մայր հայրենիքում․ «Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անցնող տարիների ընթացքում ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար՝ արգելելով նաեւ մեր սփյուռքահայ երիտասարդների մուտքը Հայաստան»։

Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ՝ ՀՅԴ-ական բանակումները ժամանցային ճամբարներ չեն կամ տուրիստական այցեր, այլ ՀՅԴ-ական գաղափարների դարբնոցներ են։ Քանի որ ՀՅԴ-ական երիտասարդությունը մեր ժողովրդի ճակատագրական պահերին իր դերակատարումն է ստանձնել եւ պատվով տարել, նա վստահ է՝ «Վերադառնալու ենք» կարգախոսով այս բանակումն էլ իր դրական արդյունքները տալու է։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՅԴ Երիտասարդական համահայկական բանակումներն ունեն ավելի քան 40 տարվա պատմություն: Առաջին համահայկական բանակումը տեղի է ունեցել 1983 թվականին, Հունաստանում: Նրան հաջորդել են 3 բանակումներ արտերկրում՝ 1984, 1986 եւ 1992 թվականներին: Ապա 7 բանակումներ վերանկախ հայրենիքում` Հայաստանի հանրապետությունում եւ Արցախում՝ 1997 թվականից մինչեւ 2011 թվականը:

Բացման արարողությունից հետո մասնակցները երթով շարժվեցին դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան՝ ծաղիկներ դնելու եւ խոնարհվելու։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031