«Մենք հայրենիքի կողքին ենք ՝առանց ետ կանգնելու, առանց սահմաններ եւ հեռավորություն ճանաչելու, անկախ նրանից, թե այսօր ովքեր են ղեկավարում մեր երկիրը կամ ինչպիսի բռնաճնշումներով են փորձում մեզ լռեցնել»,- այսօր Նեմեսիսի հուշարձանի մոտ, ՀՅԴ երիտասարդական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ներկայացուցիչ Ժոր Ավդալյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ական երիտասարդների համար ամեն ինչից վեր են հայ ժողովրդին եւ հայրենիքին ծառայելը, իսկ մնացյալ ամեն բան՝ դրան ծառայելու միջոց։ Ներկայիս բոլոր դժվարություններին ՀՅԴ-ական երիտասարդների պատասխանն, ըստ բանախոսի՝ ՀՅԴ-ական կազմակերպված երիտասարդությունն է՝ հստակ գաղափարով, գիտակցված նպատակով եւ անվերապահ նվիրվածությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Համահայկական բանակման պատասխանատու Մհեր Գարագաշյանն էլ իր խոսքում նկատեց․ «Այս բանակումների ընթացքին կչքանան հայությանն արհեստականորեն պարտադրած բոլոր աշխարհագրական սահմանները, այս բանակումների ընթացքին է, որ կմիանան Սփյուռքը, Հայաստանը, Արցախը եւ կստեղծվի հասարակ մի հայտարար»։

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia
Ըստ նրա, այս բանակումների ընթացքում է ի ցույց դրվում ՀՅԴ-ի հզոր ուժը՝ միասնականություն եւ միություն ստեղծելու աշխարհասփյուռ հայ երիտասարդության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՅԴ Երիտասարդական համահայկական բանակումներն ունեն ավելի քան 40 տարվա պատմություն: Առաջին համահայկական բանակումը տեղի է ունեցել 1983 թվականին, Հունաստանում: Նրան հաջորդել են 3 բանակումներ արտերկրում՝ 1984, 1986 եւ 1992 թվականներին: Ապա 7 բանակումներ վերանկախ հայրենիքում` Հայաստանի հանրապետությունում եւ Արցախում՝ 1997 թվականից մինչեւ 2011 թվականը:

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia
Բացման արարողությունից հետո մասնակցները երթով շարժվեցին դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան՝ ծաղիկներ դնելու եւ խոնարհվելու։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ