Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ յուրաքանչյուրին այս համաճարակից չպաշտպանվել, կրթվելու բացիլ կրել իր մեջ եւ դրանով շրջապատին վարակել. Աննա Հակոբյան

Հուլիս 15,2025 16:16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուղիղ ինն ամիս առաջ մեկնարկեց «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնությունը եւ վերածվեց շարժման։ Այսօր կարող ենք արձանագրել, որ անընդհատ եւ շարունակաբար կրթվելու, նորովի կրթվելու, մտքի եւ հոգու հեղափոխության գաղափարներն ամբողջությամբ տարածված են մեր երկրում եւ մեծ աջակցություն են վայելում։ Սա լավ սկիզբ է։ Շատ լավ սկիզբ է։ Բայց միայն սկիզբն է։

«Կրթվելը նորաձեւ է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող ենք հաջողությամբ փակել եւ թեւակոխել երկրորդ փուլ։

Երկրորդ փուլն իմպլեմենտացիայի փուլն է։ Այսինքն` փաստացի կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինքնակատարելագործվելու փուլը։ Այս փուլը հաջողված կլինի միայն մի դեպքում, երբ այս պահից սկսած ինչ-որ նոր բան սովորելու գործողությունը համաճարակի նման տարածվի ողջ երկրով մեկ։ Խնդրում եմ յուրաքանչյուրին այս համաճարակից չպաշտպանվել, կրթվելու բացիլ կրել իր մեջ եւ դրանով շրջապատին վարակել։

Ավելի քան 11 հազար մարդ ներկա գտնվեց այս շատ կարեւոր խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։ Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի:

Իսկ եթե դուք ցանկանում եք նոր բան սովորել, կամ ինքնակատարելագործվել, բայց չգիտեք` ինչ եւ ինչպես, հետեւեք «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարություններին։ Շարժման կենտրոնական կոմիտեի եւ հիմնադրամի ջանքերն ուղղված են այս հարցերի պատասխանները գտնելուն եւ ձեզ համար հնարավորություններ ստեղծելուն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031