Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՕՍՏ-ին չհամապատասխանող հայկական կոնյակների բաժինը ՌԴ-ում հասնում է մինչև 85%. ՏԱՍՍ

Հուլիս 15,2025 23:50

Ռուսական ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ Կոնյակի, ալկոհոլի և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության (Սոյուզկոնյակ) և «Կեղծարարության դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի» կողմից անցկացված ուսումնասիրությունը պնդում է, որ Ռուսաստանի շուկայում նորմայից շեղումներով հայկական կոնյակների բաժինը վերջին ստուգման արդյունքներով աճել է մինչև 85%, այն դեպքում, որ 2025 թվականի մայիսին կազմում էր 80%:

Փորձարկված արտադրանքի նմուշների մեծ մասը չի համապատասխանում կոնյակի և բրենդիի ԳՕՍՏ-ների, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրության պահանջներին:

Բացի այդ, 50%-ում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ. ինչպես նշում են մասնագետները, նման արտադրանքը չի կարող անվանվել կոնյակ: Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ հայկական կոնյակների խախտումներով բաժինը 2024 թվականի օգոստոսին կազմել է 90%, 2025 թվականի մայիսին՝ սահմանային վերահսկողության ուժեղացման պատճառով նվազել է մինչև 80%։

Կեղծիքների դեմ պայքարի նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հավելել է, որ ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ՝ խնդիրը լուծելու համար։ «ՀՀ իշխանությունները տեղյակ են խնդրի մասին և տեղեկացնում են մեզ կոնկրետ լուծումների մասին։ Սակայն մենք որևէ արդյունք չենք տեսնում։ Ավելին, մեր ներկայիս ունեցած տեղեկատվության համաձայն՝ աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող ցածրորակ կոնյակի արտադրանքի ծավալը, այնպես էլ դրա բաժինը մատակարարումների ընդհանուր թվի մեջ», – ասել է նա։

Հետազոտության արդյունքների հիման վրա «Սոյուզկոնյակը» դիմումներ է ուղարկել Ալկոհոլի շուկայի կարգավորման դաշնային ծառայությանը, Դաշնային մաքսային ծառայությանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին: Հակակեղծարարության դեմ պայքարող մարմինը նաև արդեն սկսել է համագործակցել վրաց-ռուսական գործարար ասոցիացիայի հետ: Ասոցիացիան վրացական կողմին է փոխանցել Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ժամանած կեղծ և կեղծված ապրանքների ստուգման ավելի քան 2000 արձանագրություն: Այս տվյալներն արդեն օգնում են վրացական իշխանություններին ավելի արդյունավետորեն նույնականացնել պոտենցիալ վտանգավոր բեռները: Վրացական բիզնեսի նախաձեռնությամբ երկրում արդեն սկսվել են տարանցիկ բեռների ստուգումները։

Կոնյակի արտադրանքի որակի մոնիթորինգի շրջանակներում վերցվել և ուսումնասիրվել են տարբեր երկրների տարբեր արտադրողների կոնյակի արտադրանքի նմուշներ, այդ թվում՝ տարբեր ապրանքանիշերի 71 նմուշներ ութ խոշոր հայկական արտադրողներից, այդ թվում՝ «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արաքսի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ից, «Արկոն թրեյդ» ՍՊԸ-ից, «Շահնազարյան գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ից, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Սամկոն» ՍՊԸ-ից, «Հայասի գրուպ»-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031