«Իհարկե խոսվել է այդ մասին, ի՞նչ է խոսվել, ի՞նչ համաձայնություն ենք ձեռք բերել․ եթե լիներ համաձայնություն, կամ դրա մասին հայտարարված կլիներ, կամ էլ դա իրականացված կլիներ»,-այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Աբու Դաբիում իր եւ Ադրբեջանի նախագահի հինգ ժամ տեւած հանդիպման ժամանակ խոսե՞լ է հայ գերիների մասին, ի՞նչ են խոսել։
Նիկոլ Փաշինյանին վրդովվեցրեց հարցը, թե որքա՞ն գումար է ՀՀ բյուջեից ծախսվել «Կրթվելը նորաձեւ է» շարժման համար։
Նա հայտարարեց, որ պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել․ «Պետական բյուջեից ծախսվել եւ ծախսվում է վարչապետի գործունեությունն ապահովելու համար։ Վարչապետի գործունեությունը կարող է միայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվել, դա է բարեվարք, ճիշտ ձեւը։ Վարչապետի գործունեությունը ֆինանսավորվում է պետական միջոցներից, ծախսվել է վարչապետի գործունեության համար։ Բա որտեղի՞ց պետք է լիներ»։
Այն ընթացքում, երբ ինքը մասնակից չի եղել շարժմանը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետական բյուջեն չի ֆինանսավորել շարժումը․ «Ձեզ ֆինանսավորողները կարա՞ն ափըռ-ցփըռ․․․ ՀՀ վարչապետը չի կարա՞ քաղաքացիների հետ հանդիպելիս․․․։ Այդ հանդիպումները եղել են եւ շաբաթ-կիրակի եւ աշխատանքային ժամի, բա ինչի՞ չեք ասում ինչի՞ ես շաբաթ-կիրակի աշխատել։ Այո, ես կարող եմ ինձ թույլ տալ ՀՀ քաղաքացիներին սուրճ հյուրասիրել, էկրան դնել, որպեսզի իմ ասելիքն ավելի հասանելի լինի։ Հաշվետու ենք, հաշվետվություն ենք ներկայացնում։ Եթե հարցն այն է՝ ինչքան ենք ծախսել, ինչքան անհրաժեշտ է՝ այնքան էլ ծախսել ենք, եթե խնդիր լինի, պատկան մարմինները կզբաղվեն»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ