«Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ Այս պատմությունը նոր չէ սկսել, ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իմ այցելություններից քաղաքացիներից ստացված կոնկրետ բողոքներից»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է կառավարության փաստարկը, որ ՀԷՑ-ի պետական կառավարումը կլինի ավելի արդյունավետ եւ ՀԷՑ-ի ազգայնացմանը զուգահեռ՝ ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել պետական բյուջեն հնարավոր դատական հայցերից։
«Մեր նպատակադրումը հետեւյալն է. այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ Եվ կվերցնենք։ Բայց մենք ամենեւին չենք ասել, որ պետականացման կամ ետ գնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։ Մենք խնդիր ունենք գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին, այդ կառավարման նկատմամբ ձեւավորել հանրային, պետական վերահսկողություն»,-ասաց Փաշինյանը։
Նա տարակուսեց, թե ինչո՞ւ է հարցը դրվում այնպես, որ միջազգային արբիտրաժում ՀՀ-ն պարտվելու է։ Ինքը հակառակումն է վստահ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ