Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանուր տպավորություններս եղել են դրական, ես չեմ կարող որեւէ նեգատիվ նյուանս նշել»․ Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Հուլիս 16,2025 16:25

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից Նիկոլ Փաշինյանի տպավորությունները դրական են․ այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Ես Թուրքիա գնացել էի ոչ թե հայ-թուրքական օրակարգով, այլ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների օրակարգով․ սա շատ կարեւոր նրբություն է։ Իհարկե, ես Թուրքիայի նախագահին շնորհակալություն եմ հայտնել հրավերի, բաց ու անկեղծ խոսակցության համար։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը՝ կոմունիկացիաների բացման, հարաբերությունների հաստատման, տարբեր ոլորտներում հնարավոր գործակցության, Անիի պատմական կամրջի վերականգնման եւ այլ հարցեր։ Ընդհանուր տպավորություններս եղել են դրական, ես չեմ կարող որեւէ նեգատիվ նյուանս նշել այդ հանդիպման մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ քննարկված հարցերը մի օր դառնալու են իրականություն։

Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ պետք է հաղթահարենք՝ եւ Հայաստանում, եւ Թուրքիայում, միմյանց նկատմամբ կարծրատիպային մոտեցումները։ Հայաստանցիների մասով նա խնդիր է տեսնում, որ առերեսվենք Թուրքիայից եկող մեր վախերի ընկալումների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031